Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանն այցելել է Հայրենիք վերադարձած և բուժվող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում բուժօգնություն ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին, ովքեր Հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, զրուցել կազդուրման փուլում գտնվող տղաների հետ, հավաստիացրել, որ անհրաժեշտության պարագայում պետությունը կկազմակերպի նրանց բուժումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում: Բժիշկները վստահեցրել են, որ տղաների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն որոշ ժամանակ նրանք պարտադիր պետք է գտնվեն մասնագետների հսկողության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031