Եղեգիս գյուղի չգործող դպրոցում տեղի է ունեցել փլուզում. կա զոհ
Դեկտեմբերի 21-ին, ժամը 16։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս գյուղի չգործող դպրոցի պատը փլուզվել է․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Եղեգիս գյուղի Կենտրոնական փողոցում գտնվող երկհարկանի դպրոցի ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելիս փլուզվել է 2-րդ հարկի ներքին պատը (մոտ 20 քմ), ինչի հետևանքով քաղաքացի Լյովա Ղ․-ն (ծնված 1967 թ.) ստացել է մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լյովա Ղ․-ն հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ մահացել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: