Բաժիններ՝

«Ինչո՞ւ միջազգային իրավունքի նույն նորմը տարբեր հակամարտություններում ծայրահեղ հակադիր ձևով է կիրառվում». Ռուզաննա Խաչատրյան

Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս որ ներկա իշխանությունների կուռուպցիոն սխեմաների կերակրատաշտից ու Արևմուտքի գրանտամրցանակային բարեհաճություններից օգտվող նիկոլազգիները մի մարդու պես սկսել են քարոզել թշնամու՝ հենց էնպես հող ստանալու իրավունքը, թե բա՝ միջազգային իրավունք չճանաչող ազգ ենք. իրենց իբր գրագետ ուղեղին հասու չի՞, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքն էլ է միջազգային իրավունքի նորմ, դրա մասին ինչու՞ չեն խոսում:

Իրենց հասու չի՞, որ հենց միջազգային իրավունքով պատերազմը շատ բաներ կարող է սրբագրել (ինչի հիմքը ստեղծել էր 1990-ականների սկզբի մեր հաղթական պատերազմը), թե չէ՝ իրենց քարոզչության տրամաբանությամբ հիմա հայերս Ծովից ծով կադաստրային սեփականություն պիտի ունենայինք: Ու մի բան էլ, ինչո՞ւ միջազգային իրավունքի նույն նորմը տարբեր հակամարտություններում ծայրահեղ հակադիր ձևով է կիրառվում: Ու՞ր հասանք, ովքե՞ր են այս անտեղյակ, ապազգային քարոզիչները: Հա՛, ասեմ, որ այս գրությանս առիթը Հանրային ռադիոյում աշխատող, Աննա Հակոբյանի ջանքերով կանանց թեմայով ամերիկյան մրցանակ ստացած, տարիներ շարունակ եթերով ու սոցցանցերով դիլետանտական, կիսագրագետ ու հակազգային ճամարտակություններ անող ոմն Լուսինեի (կներեք՝ Լյուսիի) գրառումն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս