««Հուսամ՝ երեքշաբթին շատ չի ուշանա…». Ռուբեն Հակոբյան

Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հուսամ՝ երեքշաբթին շատ չի ուշանա…

—Ռազմավարական նշանակության պետական պահպանության տակ գտնվող Ռադիոտունը գրավելու հայցով քրգործը նիկոլական արդարադատությունը կասեցվում է՝ հանցակազմի բացակայության պատճառով,

—իր հրահանգով շրջափակում են դատարանները, զգետնում դատավորին, ով փորձում էր աշխատասենյակ մտնել իրականացնելու իր սահմանադրական լիազորությունները՝ նիկոլատակ արդարադատությունը ծպտուն չի հանում,

—պրկված անձնական վրեժխնդրությամբ ամեն գնով նպատակին հասնելու համար ոտքերը մաքրում է ՀՀ սահմանադրության եւ Սահմանադրական դատարանի վրա՝ նիկոլապաշտ արդարադատությունը համառորեն լռում է,

—ընտանեկան կապալի կասկածելի գործունեության մասին բազմաթիվ հրապարակումները այդպես էլ չեն արժանանում գործադիրի կողմից գերեվարված արդարադատուաթյան ուշադրությանը։

Բայց Գորիսի քաղապետին ձերբակալում է, ով պաշտպանում է իր քաղաքն ու հայրենիքը, ՀԱՅԱՍՏԱ՛ՆԸ ադրբեջանական կոդերով GPS-ացումից…

Հուսամ, երեքշաբթին շատ չի ուշանա…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031