Բաժիններ՝

Եթե Սիսիանի եկեղեցու քահանային որևէ բան պատահի, դրա միակ պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը. Անի Սամսոնյան

ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիսիանում զարգացումները ստանում են վտանգավոր բնույթ: Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվի վերաբերմունքից` վարչապետի ձեռքը չսեղմելու և նրան եկեղեցուց դուրս հրավիրելուց հետո, մի խումբ քաղաքացիներ որոշել են հաշվեհարդար տեսնել հոգևորականի հետ: Եթե Սիսիանի եկեղեցու քահանային որևէ բան պատահի, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրվի կամ անարգվի եկեղեցին, դրա միակ պատասխանատուն լինելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031