Բաժիններ՝

Դու չես կարող Առուշի պես տղերքի աչքերին նայել, դու կարող ես միայն նրանց կոշիկները համբուրել ու գլխիկոր ներողություն հայցել․ Արման Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Եթե երկրում պատերազմի ժամանակ որեւէ իշխանություն կար, դա հենց Առուշի պես տղեքն էին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։

«Սյունիքի բոլոր համայնքները եւ Գորիսն առավելապես հայտնվեցին ահռելի ծանրաբեռնվածության տակ` դառնալով հիմնական հանգույց տրանսպորտի, մատակարարման, փախստականների տեղավորման եւ բազմաթիվ այլ առումներով։ Դրա հետ մեկտեղ համայնքները ստիպված եղան ինքնուրույն կազմակերպել ինքնապաշտպանությունը, ինչը եւս արեցին փայլուն։

Թե բա, գնում եմ սյունեցիների աչքերին նայեմ… Ու բռնել տալիս Առուշին։ Դու չես կարող Առուշի պես տղերքի աչքերին նայել։ Դու կարող ես միայն նրանց կոշիկները համբուրել ու գլխիկոր ներողություն հայցել: Հա, դու կարող ես բռնել կամ նույնիսկ գուցե սպանել տալ, բայց աչքերին նայելու չունես։ Քո հետ խոսալու չկա, քանի որ դու սուտասան ու վախկոտ դավաճան ես»,- գրել է Սաղաթելյանը։

Նշենք, որ վաղ առավոտյան բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Ավելի վաղ սյունեցիները հավաքվել էին Սյունիքի դարպասների մոտ` արգելելու Փաշինյանի մուտքը մարզ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031