
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին բերման են ենթարկել․ Tert.am

Վաղ առավոտյան ժամը 6։30 սահմաներում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին բերման են ենթարկել ոստիկանություն։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Թե ինչն է պատճառը, փոխքաղաքապետն ասաել է.«Իշխանության վախկոտ ձեռագիրն է, տնից քաղաքապետին բերման են ենթարկել ոստիկանություն»։
Ինչ վերաբերում է այսօրվա ակցիայի` Նիկոլ Փաշինյանի դեպ Սյունիքի դարպասները փակելուն,փոխքաղաքապետն ասաց,որ ամեն ինչ ըստ պլանավորածի իրականացնելու են։