Բաժիններ՝

«Ինստագրամ»-ի 24-ամյա աստղը մահացել է անորեքսիայից

Գերմանացի բլոգեր Յոսի Մարիան մահացել է Կանարներում արձակուրդում գտնվելու ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մահվան պատճառ է դարձել անորեքսիան, որով 24-ամյա աղջիկը տառապել է վերջին տարիներին:

Իր մահից մի քանի օր առաջ բլոգերը գրել է, որ չի ցանկանում հայտնվել այն 10 տոկոսի մեջ, ովքեր չեն հաղթահարել անորեքսիան և մահացել են:

Յոսի ինքնազգացությունը վատացել է ինքնաթիռում: Նա մահացել է քնի մեջ ՝ ընկերոջ գրկում:

Բլոգերը չի թաքցրել իր հիվանդությունը: Նա իր հետևորդներին հորդորել է չլռել իրենց խնդիրների մասին, այլ լուծել դրանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս