Բաժիններ՝

Ռուսաստանցիների մեծամասնությունը պլանավորում է Նոր տարին դիմավորել տանը. հարցում

Ռուսաստանցիների մեծամասնությունը պլանավորում է Նոր տարին դիմավորել տանը. այդ տոնը շատերի համար կարեւոր է, քանի որ նոր հույսեր եւ հավատ է ներշնչում ապագայի նկատմամբ: Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիքի» ֆիմնադրամի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Հետազոտության տվյալներով՝ քաղաքացիների մեծամասնությունը (86 տոկոսը) Ամանորը դիմավորելու է տանը, միայն 5 տոկոսն է հյուր գնալու, իսկ 4 տոկոսը՝ աշխատանքի վայրում, 3 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցման մասնակիցների 85 տոկոսի համար դա կարեւոր տոն է, 12 տոկոսը հակառակ կարծիքին է, իսկ մնացածները (3 տոկոսը) դժվարացել են պատախանել:

Առաջին հերթին Ամանորը կարեւոր է ռուսաստանցիների համար, որովհետեւ նրանց համար այդ տոնն ավելի լավ ապագայի հույս է (36 տոկոս), ինչպես նաեւ ավանդույթ (16 տոկոս), ընտանեկան տոն կամ հանդիպում մերձավորների հետ (15 տոկոս), ուրախության, հմայության մթնոլորտ է, ամանորյա ատրիբուտներ եւ նվերներ են (11 տոկոս): Նշվում է, որ հարցվածների կեսից ավելիին (56 տոկոս) գոհացնում է ամանորյա հանգստյան օրերի քանակը, 25 տոկոսը կցանկանար, որ դրանք ավելի քիչ լինեին, 10 տոկոսը՝ որպեսզի դրանք շատ շատ լինեին, 8 տոկոսը դժվարացել է պատասխանել: Ինչպես նշված է հարցման մեջ, քաղաքացիների մեծամասնության (88 տոկոս) ընտանիքում ավանդույթ է ամանորի տոնածառը զարդարելը, նրանց 49 տոկոսն արհեստական տոնածառ է դնում, 29 տոկոսը՝ բնական, իսկ 10 տոկոսը՝ ե՛ւ այն, ե՛ւ այն:

Նաեւ ռուսաստանցիների գրեթե կեսը (42 տոկոսը) պլանավորում է տոնածառը դնել Նոր տարուց մի քանի օր առաջ, 21 տոկոսն ավելի շուտ, 13 տոկոսը՝ տոնի նախօրեին՝ դեկտեմբերի 30-31-ին, 10 տոկոսն արդեն զարդարել է այն, 3 տոկոսը դժվարացել է պատասխանել: Բացի այդ, ճշտվում է, որ հարցման մասնակիցների 57 տոկոսը սովորաբար ամանորյա տոնածառը հավաքում է հին Նոր տարուց հետո, 24 տոկոսը դա անում են ավելի ուշ, իսկ 7 տոկոսը՝ Սուրբ Ծնունդից հետո, 1 տոկոսը դժվարացել է պատասխանել: Համառուսաստանյան հեռախոսային հարցումն անցկացվել է դեկտեմբերի 11-13-ին 18 եւ ավելի բարձր տարիքի 1000 քաղաքացիների շրջանում՝ շարժական եւ ստացիոնար հեռախոսների համարների պատահական ընտրության մեթոդով: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,8 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս