«նիկոլը զրոյացրեց Արցախյան ազատամարտի հաղթանակը, կյանքի կոչեց թուրք-ադրբեջանական նկրտումները՝ հայոց պետականությունը դարձնելով անկենսունակ». Դավիթ Ջամալյան
Հայաստանն Իրանի հետ կապող կյանքի ճանապարհը նիկոլը հանձնում է թշնամուն։ Հանձնում է հապճեպ, որովհետև հասկանում է, որ իր օրերը հաշված են։ Զուգահեռաբար սակայն որոշել է մեկնել Սյունիք՝ իր դեմագոգիայի ու կեղծիքի հերթական դոզայով մարդկանց մոլորեցնելու։
Պետությունների սահմանների ճշգրտումը տարիներ է տևում, իսկ այս դեպքում ցեյտնոտի մեջ, մարդկանց փաստի առջև կանգնեցնելով նիկոլը հանձնում է ՀՀ սահմանամերձ տարածքները։ Եվ դա այն դեպքում, երբ ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի Սյունիքի սահմանամերձ հատվածում զորքերը պետք է կանգնած մնային իրենց դիրքերում։ Այսինքն կար հնարավորություն անշտապ բանակցել ամեն միլիմետրի համար՝ ապահովելով Սյունիքի անվտանգությունը։ Բայց ո՛չ նիկոլը շտապում է։ Ըստ այդմ՝ դատելով իրադարձությունների զարգացման տրամաբանությունից վարչապետ կոչեցյալն ունի ինչ-ինչ պայմանավորվածություններ թշնամու հետ։ Մինչ ազգը սգում է իր զավակների կորուստը Էրդողան-Ալիև տանդեմն իրենց խամաճիկի ձեռքով գործում է։
Այլևս փաստ է՝ նիկոլը զրոյացրեց Արցախյան ազատամարտի հաղթանակը, կյանքի կոչեց թուրք-ադրբեջանական նկրտումները, հայոց պետականությունը դարձնելով անկենսունակ, ըստ այդմ՝ նրան հեռացնելը օրհասական անհրաժեշտություն է։
Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ