
Նշանակվել եմ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ծառայության եմ գնում ամենայն պատասխանատվությամբ. Հայկ Խանումյան

Այսօր նշանակվել եմ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը:
«Այս նախարարության ուսերին է Արցախի հետպատերազմյան վերականգնման բեռի զգալի մասը։ Ծառայության եմ գնում ամենայն պատասխանատվությամբ, ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը»,- գրել է Խանումյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, երբ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ, Հայկ Խանումյանը հորդորել էր Ստեփանակերտի բնակիչներին՝ հնարավորինս արագ հավաքվել Ստեփանակերտի Արմենավան թաղամասում գտնվող Իվանյանի անվան ռազմական վարժարանի մոտ, որտեղ այժմ ռուսական բազան է և ռուսներից պարզել, թե ինչպես է թշնամին, հակառակ պայմանավորվածության, գրավել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։