Բաժիններ՝

«Ես միշտ ջերմ հարաբերություններ եմ ունեցել Ֆլորենտինո Պերեսի հետ». Լապորտա

Խոսեպ Մարիա Բարտոմեուի հեռանալուց հետո Կատալոնիայում պայքար ծավալվեց նախագահի պաշտոնի համար: Այսպես, օրինակ՝ Ժոան Լապորտան որոշեց շահել sosos-ի (ակումբի անդամներ) սիրտը Սանտիագո Բեռնաբեուին շատ մոտ տեղադրված վահանակների օգնությամբ: Թեկնածուն իր պատկերով հսկայական պաստառ է տեղադրել Մադրիդի «Ռեալի» մարզադաշտի՝ «Սանտիագո Բեռնաբեուի» մոտակայքում գտնվող շենքի վրա։

«Ուրախ եմ նորից հանդիպել ձեզ»,- գրված է պաստառում:

Այնուամենայնիվ, ինքը՝ Լապորտան, վստահ է, որ ո՛չ երկրպագուները, ո՛չ էլ «Ռեալի» նախագահը իր քայլը վիրավորական չեն համարել:

«Իհարկե, Ֆլորենտինոն դա ընդունեց սպորտային հանդարտությամբ, մենք միշտ ջերմ հարաբերություններ ունեինք, և ես նաև գիտեմ, որ այդ բաները ընդունվում են հումորի զգացումով»,- ասել է Լապորտան Cadena SER-ին:

Լապորտան արդեն «Բարսայի» նախագահն էր և Պերեսի հետ միասին նրանք մասնակցում էին տարբեր հանդիպումների և միջոցառումների, ինչպես նաև դիտում էին կլասիկոն նույն ամբիոնից:

Լապորտան չորրորդ անգամ կմասնակցի «Բարսելոնայի» նախագահական ընտրություններին: 2003 թվականին նա հաղթեց ընտրություններում, 2006 թվականին նա շարունակեց պաշտոնավարել այլ թեկնածուների բացակայության պատճառով, 2015 թվականին նա պարտվեց Խոսեպ Բարտոմեուին:

Լապորտան «Բարսելոնայի» նախագահն էր 2003-2010 թվականներին: Այս ընթացքում ակումբը 4 անգամ հաղթել է Լա Լիգան, 2 անգամ՝ Չեմպիոնների լիգան, ընդհանուր առմամբ՝ 12 գավաթ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս