Բաժիններ՝

«Ես լավագույնը չեմ, բայց ստացա այս մրցանակը»․ Կլոպը՝ The Best-ի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Լավագույն մարզչի մրցանակը ստանալուց հետո:

– Դուք ցնցվա՞ծ եք:

– Այո այդպես է։ Ես ուղղակի նստած էի այստեղ, քանի որ նախորդ տարի արդեն մրցանակ էի ստացել: Երբ ես առաջադրվում եմ մրցանակի, ես հարգանքով եմ վերաբերվում ուրիշներին և պարզապես մասնակցում արարողությանը: Ես լավագույնը չեմ, բայց ստացա այս մրցանակը: Սա բավական է:

Հաճելի է, որ ես երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեցի լավագույնը: Տրենտը հիմա ինձ հետ է, բայց մենք սոցիալական հեռավորություն ենք պահպանում:

– Դուք երկու հիանալի օր ունեցաք։ Երեկ դուք հաղթեցիք վերջին րոպեին («Լիվերպուլը» 2:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»), և այսօր Դուք ստացաք տարվա լավագույն մարզչի մրցանակը: Շնորհավորանքներս։

– Շնորհակալություն։ Ճիշտն ասած, ես պետք է շատ մարդկանց շնորհակալություն հայտնեմ: Հատկապես իմ օգնականներին: Այս առավոտ մենք միասին նստեցինք, և ես մտածեցի՝ եթե ես հաղթեմ, նրանք պետք է կանգնած լինեն իմ կողքին: Անցյալ տարի մենք հատուկ բան արեցինք, և այդ ամենը նրանց շնորհիվ է: Շատ հաճելի էր:

– Վերջին երկու մրցաշրջաններում դուք ակնառու արդյունքների եք հասել. Դուք վերցրիք Չեմպիոնների լիգան և Պրեմիեր լիգան: Գիտեմ, որ դժվար է համեմատել: Զգո՞ւմ եք, որ ժառանգություն եք թողում:

– Ես չգիտեմ, թե ինչ ենք կառուցում: Մենք աներևակայելի ուրախ էինք այս երկու գավաթներից: Այս մասին մենք երազել ենք մի քանի տարի: Ակումբը երկար ճանապարհ է անցել այս նպատակին հասնելու համար: Մենք շատ յուրահատուկ տարի ունեցանք: Ես չեմ կարոտի Չեմպիոնների լիգայի տիտղոսը, քանի որ հաղթել եմ ինչպես այնտեղ, այնպես էլ Պրեմիեր լիգայում:

Կորոնավիրուսի ամբողջ իրավիճակից ելնելով՝ այժմ տնային հանդիպումները շատ չեն տարբերվում արտագնա խաղերից: Մեր մարզադաշտում մթնոլորտը միշտ զարմանալի է, և երկրպագուներն օգնում էին մեզ։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս