Բաժիններ՝

«Մեսսիի ու Ռոնալդուի օրոք այս մրցանակին արժանանալը առանձնահատուկ բան է»․ Լևանդովսկի

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է տարվա լավագույն խաղացողի մրցանակը նվաճելուց հետո:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչական անձնակազմին և թիմին: Մեսսիի և Ռոնալդուի օրոք այս մրցանակին արժանանալը առանձնահատուկ բան է: Ես շատ հպարտ եմ և ուրախ: Սա առանձնահատուկ օր է իմ ու իմ թիմակիցների համար: Անհավատալի զգացողություն:

Մենք այս տարի շահեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Հիմնական կետը, իհարկե, Չեմպիոնների լիգան է: Այս մրցաշարում հաղթելը ցույց տվեց, որ դու միշտ պետք է հավատաս երազանքներին և դրա համար կպարգևատրվես»,- մրցանակաբաշխության ժամանակ ասել է ֆուտբոլիստը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս