Բաժիններ՝

«Իշխող քաղաքական թիմը այսօր նաև մեր վաստակն է զրոյացրել». առողջապահության կազմակերպիչ Գագիկ Միրիջանյան

Առողջապահության կազմակերպիչ, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, Առողջապահության կառավարման և տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Գագիկ Միրիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խոսքս ուղղում եմ բուժաշտող իմ բոլոր ընկերներին:

Սիրելի բուժաշխատողներ, ինչպես գիտենք, անկախ մեր կարգավիճակից, բուժաշխատողի նախկին չի լինում:

Դիմում եմ Ձեզ, քանի որ մեզանից շատերը լավագույն տարիները, կյանքն ու առողջությունը նվիրել ենք մեր պետությանը և պետականությանը ծառայելուն, Հայաստանի առողջապահական համակարգի ստեղծմանը:

Իշխող քաղաքական թիմը այսօր նաև մեր վաստակն է զրոյացրել:
Ուստի, ինձ հետ համակարծիք բուժաշխատողներին ակնկալում եմ տեսնել հանուն Հայրենիքի փրկության շարժման բոլոր երթերին և ցույցերին, մասնավորապես գալիք երեքշաբթի օրը՝ ժամը 12:00, Հանրապետության հրապարակում:

Այժմ նախկինների ու նորերի բաժանվելու և անձնական ամբիցիաների ժամանակը չէ, քանի որ օրակարգում մեր Պետության և բոլորիս լինել ու չլինելու հարցն է:

Այսօր բլորս մեկ գերակա և առաջնային խնդիր պետք է լուծենք՝ ներկայիս վարչակազմից վայրկյան առաջ պետք է ազատվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031