
Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալի համար

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալի համար:
70 կգ քաշայինԱրման Անդրեասյանը վստահ հաղթանակներ է տարել սփոփիչ գոտեմարտերում և կպայքարի բրոնզե մեդալի համար: 74 կգ Հրայր Ալիխանյանը համառ պայքարում զիջել է մրցակցին 4:5 հաշվով և դուրս մնացել պայքարից:
Վազգեն Թևանյանը մեկնարկային 2 գոտեմարտերում շանս չտվեց մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտիկ հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս եկավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող գավաթի խաղարկության 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հարությունյանը մրցեց սերբ Ստևան Անդրիա Միչիչի հետ և հաղթանակ տոնեց 7:4 հաշվով:
Դեկտեմբերի 17-ին կայանալիք եզրափակիչում Հարությունյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Ռավուր Ուգուևի հետ: