«Մենք՝ արժանապատիվ սփյուռքահայերս, պահանջում ենք դավաճանի հրաժարականը». Կանադահայ գործարար

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկնարկած Արժանապատվության երթի ժամանակ կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը հայտարարեց, որ երթին միանում են նաև արժանապատիվ սփյուռքահայերը։

«Հազարամյակներով սփյուռքն անտարբեր չի մնացել հայրենիքի տանջանքների հանդեպ, այսօր մեր հայրենիքն ապրում է իր պատմության սև էջերից մեկը՝ ի դեմս ազգադավ իշխանության։ Մենք՝ արժանապատիվ սփյուռքահայերս, ներդրողներս, դեմ ենք այս իշխանությանը և պահանջում ենք նրա հրաժարականը՝ վարչապետի աթոռին գամված խրտվիլակ Նիկոլ Փաշինյանի»,- նշեց Հրաչ Ջաբրայանը։

Նա ընդգծեց, որ պահանջում են նաև Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հրաժարականը և առհասարակ ամբողջ իշխանության հրաժարականը, և փոխարենը՝ պահանջում են արժանապատիվ հայրենիք։

«Արցախ կորցնողը, պայմանավորված պատերազմ տանողը, տասնյակ հազարավոր մեր երեխաների կյանքերին պատճառ դարձողը չի կարող մեզ ներկայացնել միջազգային ատյաններում։ Մենք՝ արժանապատիվ սփյուռքահայերս, պահանջում ենք դավաճանի հրաժարականը»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս