Գլխավոր շտաբի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել և կանոնավոր զորք Սյունիք մինչև այս պահը չի ուղարկվել

Մամուլում տեղեկություն տարածվեց, որ Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ կես ժամ շարունակ փոխհրաձգություն է եղել: Թշնամին հայկական կողմին 10 ժամ ժամանակ է տվել պաշպանական դիրքերը թողնելու համար։

168.am-ը փորձեց կապ հաստատել համայնքապետերի հետ` ճշտելու համար տիրող իրավիճակը, սակայն չհաջողվեց։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` համայնքապետերը գտնվում են դիրքերում, քանի որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել և կանոնավոր զորք Սյունիք մինչև այս պահը չի ուղարկվել։ Մեր տեղեկություններով` սահմանային դիրքերը Սյունիքում պահվում են համայնքապետերի կողմից ձևավորված կամավորական ջոկատների կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031