Գեղարքունիքի մարզպետը հերքում է մարզի որոշ դիրքեր զիջելու մասին լուրերը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հերքում է մարզի արևելյան, մասնավորապես, Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ որոշ հատվածներ, դիրքեր հակառակորդին զիջելու մասին տարածվող տեղեկությունները:

Այս մասին մարզպետը գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն՝ այս անգամ էլ, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր արևելյան մասում մասնավորապես՝ Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։ Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը»,-նշել է Սանոսյանը: Նա հավելել է, որ ՀՀ զինված ուժերը բոլոր ուղղություններով կատարում է իր առջև դրված խնդիրները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031