Բաժիններ՝

Նուռնուս գյուղի ամառանոցներում վագոն-տնակ է այրվել. ներսում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու դի

Դեկտեմբերի 13-ին, ժամը 14։55-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներում այրվում է վագոն-տնակ. ներսում կա քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։55-ին, մարել՝ 16։36-ին։ Այրվել է գյուղի Զեյթուն
թաղամասի վագոն-տնակներից մեկը (27 քմ):

Փրկարարները ներսում հայտնաբերել են Ավետիս Թ․-ի (ծնված 1955 թ.) դին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031