Մինչ մենք քննարկում ենք, դավաճան Նիկոլը հեկտարներով տարածքներ է հանձնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Facebook-ի հարգելի օգտատերեր,
Զուտ ուզում եմ տեղեկացնել, որ մինչ մենք քննարկում ենք Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերում տեղի ունեցած դեպքերը ու «փորձում հասկանալ» թե Արցախի կոնկրետ որ շրջանում են գտնվում Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը, դավաճան Նիկոլը հեկտարներով տարածքներ է հանձնում թշնամուն ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում։
Հենց այս պահին Ալիևն ու Էրդողանը գծում են Հայաստանի Հանրապետության սահմանները, դե իսկ Նիկոլն էլ գլուխը կախ հաստատում է այդ ամենը»: