Բաժիններ՝

«Ինչպե՞ս կարելի է բացատրություն տալ մեկին, ով ապօրինի հրամանի հիմքով է համալսարանը կառավարում, դրա իրավունքը նույնիսկ չունի». ՀՊՏՀ դասախոս

ՀՊՏՀ Ֆինանսների ամբիոնի դոցենտ Արմինե Մհերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրապարակում եմ նրանց համար, ովքեր մտածում են, թե իրենց կողմից կազմակերպված ավանդույթ դարձած ապօրինությունների միջոցով կարող են ինձ մեղադրել պարտականությունների թերացման մեջ կամ ինձնից «բացատրություն վերցնել», երբ ես բացարձակապես ոչինչ չեմ խախտել։ Բացատրությո՞ւն… չէ, լո՞ւրջ։ ՀՊՏՀ ղեկավարություն, նախ՝ դուք բացատրություն տվեք.

1. ինչպես եք երկու տարի շարունակաբար դասաժամերը բաշխել ապօրինի, կամայական սկզբունքով՝ հիմքում դնելով սիրուն աչքեր ունենալու և ֆեյսբուքյան լայքեր դնելու ձեր աշխարհացունց մոտեցումը։

2. ինչու՞ սեպտեմբերին ձախողեցիք դասապրոցեսը, ի՞նչ անձնական շահ էիք հետապնդում և ինչու՞ չեք լրացնում ձեր մեղքով բացթողնված դասաժամերը, ինչո՞ւ պետք է ձեր ապօրինի գործողությունների հետևանքով ուսանողները տուժեն։

3. ինչպե՞ս է, որ արդեն կիսամյակն ավարտվում է, իսկ էլեկտրոնային մատյաններն ու ուսանողների ցուցակները դեռևս նոր են ճշգրտվում, ավարտական աշխատանքների թեմաները բաշխվել են նախորդ ամսվա ընթացքում, իսկ ղեկավարների ցանկը դեռևս հաստատված չէ։

4. Եվ, առհասարակ, ինչու՞ եք անուշադրության մատնել ամբողջ ուսումնական գործընթացը և զբաղված եք ներքաղաքական ու ներհամալսարանական կրքեր բորբոքելով։ Հոգնեցինք ձեր ու ձեր «նվիրյալների» տարածած աներևակայելի բամբասանքները լսելուց։ Անհարմար է, վերջիվերջո ակադեմիական հանրույթ եք ներկայացնում։

Ինչ վերաբերում է ինձնից «բացատրություն վերցնող» դեկանին, խորհուրդ եմ տալիս թարմացնել հիշողությունները և լավ մտածել, թե արդյոք արժի մասնակիցն ու պատասխանատուն դառնալ այս ժամանակավոր ապօրինի արկածախնդրության:

5. Ինչպե՞ս կարելի է բացատրություն տալ մեկին, ով ապօրինի հրամանի հիմքով է համալսարանը կառավարում, դրա իրավունքը նույնիսկ չունի, և որպես կրթական հաստատության անօրինական, բայց փաստացի ղեկավար օրական ռեժիմով քաղաքական գրառումներ կատարում՝ քաղաքականապես ուղղորդելով դասախոսներին ու ուսանողներին:

Ցավում եմ, որ ՀՊՏՀ-ն հայտնվել է բախտախնդիրների ձեռքում և հանդուրժում ենք նրանց կամայականությունները։ Վստահ եմ՝ ժամանակավոր է։

Համալսարանը ռեկտոր չունի։
Ամբիոնը վարիչ չունի։
Ձախողվել են կրթական գործընթացները։
Պրոռեկտորը հորդորում է հետևել կայքէջին իր պարտականությունները կատարելու փոխարեն։

Հ․Գ․

Հանկարծ չշեղվեք հերթական քաղաքական կերպափոխումից, ինչպես ամեն անգամ անում եք…

Ա. Մհերյան
ՀՊՏՀ Ֆինանսների ամբիոնի դոցենտ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս