ՊՍԺ-ի նախագահը խոսել է Մեսսիի տրանսֆերի մասին
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է այն տեղեկությունները, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել փարիզյան ակումբ:
«Շատերն ասում են, որ հաջորդ ամառ Լիոնել Մեսսին կլինի ՊՍԺ-ում: Հունիսին նա ազատ կլինի: Սա տարբերակ է ՊՍԺ-ի համար:
Դուք գիտեք, որ մենք հարգում ենք այլ ակումբներին և ուզում ենք, որ այլ ակումբներ հարգեն մեզ:
Ինձ համար Մեսսին «Բարսելոնայի» խաղացող է: Մենք հարգում ենք «Բարսելոնային»: Այսօր մենք չենք կարող խոսել այդ մասին»,- նշել է ՊՍԺ-ի նախագահը։
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ամեն ինչ անում է, նոր Մեսսին տեղափոխվի ՊՍԺ։ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, մինչդեռ Նեյմարի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022-ի ամռանը:
Անցյալ ամառ Նեյմարը փորձել է համոզել Մեսսիին միանալ ֆրանսիական ակումբին, հայտնում է RMC Sport-ը՝ վկայակոչելով բրազիլացու ազգականին:
«Այս ամառ Նեյն ամեն ինչ արեց, որպեսզի Մեսսին տեղափոխվի Փարիզ: Նեյմարը պատմեց նրան, թե որքան երջանիկ է ՊՍԺ-ում, որ ակումբն ակումբին միանալու պահից ունի հստակ կառուցվածք: Մեսսին կասկածեց, նա մտածեց այդ մասին:
Նեյը ցանկանում է կրկին խաղալ նրա կողքին և ցանկանում է, որ հաջորդ ամռանը Մեսսին տեղափոխվի ՊՍԺ, բայց դա բարդ հարց է, քանի որ բոլորը քննադատում են Լեոյին»,- ասել է Նեյմարի ազգականներից մեկը:
Հունվարից արգենտինացին կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ:
Սիրարփի Աղաբաբյան