
COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 70 միլիոնը

Երեւանի ժամանակով դեկտեմբերի 11-ի 04:30-ի դրությամբ 70 մլն 672 հազար 882-ի է հասել COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհի 220 երկրներում ու տարածաշրջաններում: Այդ մասին հաղորդել է Worldometer պորտալը:
Պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, վարակի զոհ է դարձել 1 մլն 587 հազար 352 մարդ, ապաքինվել է ավելի քան 49 միլիոնը:
Worldometer-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ում, որը շարունակում է առաջատար մնալ ախտահարվածների եւ մահացածների թվով, համավարակի սկզբից երկրում կորոնովիրուսով վարակվել է 16 մլն 17 հազար 418 մարդ, դրա հետ կապված հիվանդություններից մահացել է 299 հազար 511 մարդ: Մահացության գործակիցը մոլորակի 1 մլն բնակչության հաշվով հասել է 203,6-ի: ԱՄՆ-ում 1 մլն բնակչության հաշվով մահացել է 903 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: