Բաժիններ՝

«Նիկո՛լ, դու կորցրեցիր դուխիներդ, կինդ ցավում է խաղալիքների համար, հասկանում եմ՝ կորուստը մեծ է, բայց քեզ ձեռք մեկնող կլինի, ինձ ո՞վ պետք է օգնի». կամավորականի մայրը հոկտեմբերի 28-ից տղայից լուր չունի

Կամավորական Գարիկ Գրիգորյանի մայրը՝ Կարինե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հոկտեմբերի 28-ից տղայից լուր չունի:

«Հայ ժողովուրդ դիմում եմ Ձեզ

Ճակատագիրը շատ դաժան գտվեց իմ նկատմամբ. ամուսինս անհայտ կորած է 1992 թվականից, որդիս՝ Գարիկ Գառնիկի Գրիգորյանը, ով 13 տարեկանից կռվել է Արցախում, մասնակցել է ապրիլյան պատերազմին, այս տարի կամավոր մեկնել է Հայրենիքը պաշտպանելու։ Հոկտեմբերի 28-ից էլ լուր չունեմ:

Նիկո՛լ, դու կորցրեցիր դուխիներդ, կինդ ցավում է խաղալիքների համար, հասկանում եմ ձեր կորուստը շատ մեծ է, բայց քեզ ձեռք մեկնող կլինի… Իսկ ինձ ով պետք է օգնի, ով պետք է իմ խնդրով զբաղվի…

Հայ ժողովուրդ, ով կարող է օգնել ինձ, խնդրում եմ օգնեք գտնեմ որդուս, մենք կառավարություն չունենք, մենք չունենք պետական մարմիններում մեկը, ով կօգնի մեզ , դիմում եմ աշխարհի բոլոր հայերին, ով կարող է, օգնեք ինձ գտնեմ որդուս»,- գրել է Ադամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս