
Ես ձեզ ատում եմ, դուք իմ երկրի կործանման անբաժանելի մասն եք, անելու եմ ամեն ինչ, որ զրկեմ ձեզ իշխանությունից. Մհեր Մկրտչյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Կար ժամանակ, երբ ես ձեզ ծաղրում էի կամ անտեսում: Ուզում եմ իմանաք այսօրվա ճշմարտությունը` հիմա ես ձեզ ատում եմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ դիմելով իմքայլական պատգամավորններին:
«Սիսակ, Ալեն, ախ Լենա… ու մնացածը…
Բաքվից սքրինշոթ չեմ դնի`Ալիևի ժպիտը չի կարող լինել իմ էջում:
Կար ժամանակ, երբ ես ձեզ ծաղրում էի կամ անտեսում: Ուզում եմ իմանաք այսօրվա ճշմարտությունը` հիմա ես ձեզ ատում եմ: Ձեզ հետ միասին`բոլոր նրանց, ում ուղեղը լվացել եք անվերադարձ:
Դուք` իմ երկրի կործանման անբաժանելի մասն եք: Լինեք դուք իշխանություն 10 օր, թե 10 տարի, ես ատելու եմ ձեզ ամեն օր ու անելու եմ ամեն ինչ, որ զրկեմ ձեզ իշխանությունից»,- գրել է Մկրտչյանը: