«Ժողովուրդ, ինձ կբացատրե՞ք, մենք իրոք արժանապատվությամբ ու նամուսով ա՞զգ ենք, թե՞ դա էլ արդեն են X միլիարդով ծախել»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային խայտառակությունից մեկ ամիս անց Ադրբեջանը պատրաստվում է հաղթանակի զորահանդեսին, սակարկում է ռազմագերիների եւ զոհվածների դիերի հարցը, աշխարհում իրեն պահում է «победителей не судят» սկզբունքով ու սութի GPS-ով մատը ինչ հայկական հողի վրա դնում է՝ ստանում է։
Ի՞նչ է անում Հայաստանը։

Մի կողմից սգում է իր զոհերին, երանի է տալիս որդու մասունքները գտնելուն, մյուս կողմից գրեթե ամեն օր հեկտարներով տարածք է կորցնում, ինքնիշխանություն կոչվածը թթու է դրել, Արցախից ձեռք է քաշել, դրսում ունի սեռական հարազմենթի ենթարկված զոհին հարիր կեղծ կարեկցանք ու անթաքույց անարգանք, ոմանք Ամանորին են պատրաստվում, ու, ամենակարեւորը, մինչեւ հիմա գյոռբագյոռ չի արել իրեն այս օրվանն հասցրած վիժվածքներին։

Ժողովուրդ, ինձ կբացատրե՞ք, մենք իրոք արժանապատվությամբ ու նամուսով ա՞զգ ենք, թե՞ դա էլ արդեն են X միլիարդով ծախել։
#հողատու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031