Բաժիններ՝

Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մոտ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռքբերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամկրելը) 1-ին մասի հատկանիշներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:

«Դեկտեմբերի 7-ին` ժամը 16:57-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մոտ կրակոցներ են հնչել: Նույն օրը՝ ժամը 17:17-ին, ահազանգ է ստացվել նաև «1-ին համալասարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից այն մասին, որ «ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց է դիմել 1990 թվականին ծնված Երևան քաղաքի բնակիչ: Պարզվել է, որ վերջինս մարմնական վնասվածքները ստացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «АК 74» տեսակի ինքնաձիգ՝ 1 հատ փամփշտակալով` լիցքավորված 3 փամփուշտներով: Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց Եգանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս