«Պարզ մարդկային հարց բոլոր նրան, ովքեր դեռ երկմտում են՝ գնա՞ Փաշինյանը, թե՞ ոչ։ Պայքարե՞ն, թե՞ չէ». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարզ մարդկային հարց բոլոր նրան, ովքեր դեռ երկմտում են՝ գնա՞ Փաշինյանը, թե՞ ոչ։ Պայքարե՞ն, թե՞ չէ։

Լավ, մնա ի՞նչ անի։ Այդ ինչն է ձեր սրտով արել կամ անում՝ Արցախի 75%-ը թշնամուն հանձնե՞լը, մի քանի հազար մարդու կյանք խլե՞լը, Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մեր հայրենակիցներին անպաշտպան դարձնե՞լը, երկիրը աղետի եզրին հասցնե՞լը։

Լավ ի՞նչ։

Այն ամենը, ինչը մեր ամենավատ երազում չէինք կարող տեսնել, ցավոք, արդեն իրականություն է։

Սա արդեն ջրբաժան է, անկախ նրանից, թե Նիկոլին աջակցել ե՞ք, ընտրել ե՞ք, թե՞ ոչ, իր ժամանակը ավարտվել է՝ պետք է գնա։
Նոր՝ արտահերթ ընտրություն կլինի, կգնաք ձեր ընտրությունը կրկին կկատարեք, բայց հիմա Փաշինյանը պետք է գնա, հակառակ դեպքում՝ երկար շարունակվելու պարագայում, մենք բոլորս ենք գնալու, բայց արդեն երկրից։

Որովհետև նրա պաշտոնավարման յուրաքանչյուր օր մեզ հեռացնում է այս տարածաշրջանում անվտանգ ապրելու մեր հնարավորությունից։

Հայի գոյությունը կրկին վտանգված է»։

Պարզ մարդկային հարց բոլոր նրան, ովքեր դեռ երկմտում են՝ գնա՞ Փաշինյանը, թե՞ ոչ։ Պայքարե՞ն, թե՞ չէ։

Լավ, մնա ի՞նչ անի։…

Posted by Tigran Abrahamyan on 2020 թ. դեկտեմբերի 7, երկուշաբթի

Տեսանյութեր

Լրահոս