
Կրասնոյարսկի 101-ամյա բնակչուհին ապաքինվել է կորոնավիրուսից

Կրասնոյարսկի երկրամասի պատերազմի վետերանների համար հոսպիտալի բժիշկները բուժել են 101-ամյա մի հիվանդի, որը վարակվել էր COVID-19 կորոնավիրուսով: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է հոսպիտալի պետի պաշտոնակատար Պյոտր Վդովենկոն: «1919 թվականին ծնված հիվանդը կորոնավիրուսային ախտահարմամբ ընդունվել էր նոյեմբերի 24-ին: Քանի որ մեզ մոտ ներկայում բացել են ինֆեկցիոն ստացիոնար, եւ մենք տիրապետում ենք նման տարիքային հտիվանդների բուժման մեթոդիկաներին, ուստի նա ուղարկվել էր մեզ մոտ:
Մենք բուժել ենք ե՛ւ կորոնավիրուսային ախտահարումը, ե՛ւ ուղեկցող ողջ պաթոլոգիան, որն ունեցել է հիվանդը: Նրա վիճակն այժմ կայուն է, ջերմությունը նորմալացել է, նրա կենսական պարամետրերը նույնպես նորմայի մեջ են: Եվ այժմ նրան պատրաստում ենք դուրսգրման»,-ասել է Վդովենկոն:
Նա հավելել է, որ թոշակառու կինն ընդունվել էր ծանր վիճակով՝ կապված դժվար շնչառության, ցածր սատուրացիայի՝ թթվածնով արյան հագեցվածության աստիճանի, թուլության եւ ջերմության հետ: «Այժմ նրա վիճակը կայուն է, արդեն շնորհակալություն է հայտնել բուժող բժշկին, բաժանմունքի վարիչին, բուժքույրերին, սանիտարուհիներին, որոնք նրանք խնամել են, եւ արդեն պատրաստ է տուն մեկնել»,-հավելել է հոսպիտալի ղեկավարը: