Բաժիններ՝

Շրի Լանկայի բանտերից մեկի կալանավորները «կորոնավիրուսային բունտ» են կազմակերպել

Շրի Լանկայի բանտերից մեկի կալանավորները, որը գտնվում է Կոլոմբո խոշորագույն քաղաքի ծայրամասում, խռովություն են սկսել այն բանից հետո, երբ հաստատության վարչակազմը հրաժարվել է կատարել կորոնավիրուսի թեստավորման նրանց խնդրանքը եւ վարակի դեմ պայքարի մյուս միջոցառումները:

Այդ մասին նոյեմբերի 30-ին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը: Գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Աջիթ Ռոհանուին, հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին, Կոլոմբոյից 15 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Մահարայի ուղղիչ հաստատությունում: Նրա խոսքով՝ բանտարկյալները փորձել են իրենց ձեռքը վերցնել բանտի նկատմամբ հսկողությունը:

Բացի այդ, հարյուրավոր դատապարտյալներ փորձել են փախչել անկարգությունների ժամանակ: Արդյունքում բանտի պահապանները կրակ են բացել, վեց կալանավոր զոհվել է, 35-ը՝ տուժել:

Բացի այդ, խռովության ընթացքում լուրջ վնասվածքներ են ստացել բանտի երկու ծառայողներ: Իրադրությունը վերահսկելու համար հաստատություն են փոխադրել լրացուցիչ ոստիկանական ուժեր, հավելել է Ռոհանան: Իր հերթին փաստաբան Սենակա Պերերան հայտնել է, որ կալանավորների դժգոհությունն է առաջացրել այն փաստը, որ կորոնավիրուսի թեստավորման նրանց խնդրանքը եւ վարակված բանտարկյալների մեկուսացումն ավելի քան մեկ ամիս անտեսվում էր բանտի վարչակազմի կողմից: AP-ն նշում է, որ համանման «կորոնավիրուսային» խռովություններ վերջին մի քանի շաբաթներին տեղի են ունեցել նաեւ երկրի մյուս բանտերում:

Ըստ վերջին տվյալների, կորոնավիրուս է հայտնաբերվել հինգ բանտերի ավելի քան 1000 բանտարկյալների մոտ: Առնվազն երկու ախտահարված մահացել է: Բացի այդ, COVID-19 է հայտնաբերվել գրեթե 50 բանտապանների մոտ: AP-ն նշում է, որ ընդամենը Շրի Լանկայում կորոնավիրուսով վարակվել է 22 հազար 988 մարդ, ախտահարվածներից 109-ը մահացել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս