Բայդենը մտադիր է Փսակիին նշանակել Սպիտակ տան մամուլի քարտուղար
Ջո Բայդենը մտադիր է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության նախկին ղեկավար Ջեն Փսակիին նշանակել Սպիտակ տան մամուլի քարտուղար: Այդ մասին հաղորդել է դեմոկրատի շտաբը:
Ինչպես ասվում է անցումային թիմի կայքում զետեղված հայտարարության մեջ, վարչակազմի հանգուցային պաշտոններում նշանակումները, որոնք ղեկավարում են լրագրողների հետ աշխատանքը, կստանան միայն կանայք:
«Ես հպարտ եմ այսօր հայտնել հաղորդակցությունների գծով առաջին թիմի մասին, որոնք բաղկացած են միայն կանանցից»,-կայքում մեջբերվում Բայդենը խոսքը: Փսակին հայտնի է հակասական արտահայտություններով, ինչպես նաեւ Մոսկվայի հասցեին կտրուկ քննադատությամբ, հատկապես Ղրիմի հանրաքվեի եւ Ռուսաստանի հետ թերակղզու վերամիավորման առնչությամբ: Փսակիի կարծիքով, իր բացասական իմիջը ռուսաստանյան ԶԼՄ-ներում բացատրվում է «քարոզչությամբ»:
Նա ոչ պակաս հայտնի միդիական անձնավորություն է Ռուսաստանում, քան իր հայրենիքում: Փսակին քանիցս քննադատության եւ պարոդիաների օբյեկտ է եղել վրիպախոսությունների եւ խառնաշփոթության պատճառով, որը նա թույլ է տվել համաշխարհային քաղաքականության հարցեր քննարկելիս:
Առավել հայտնի են դարձել նրա արտահայտությունները բնական գազի վերաբերյալ, որը «գազատարով Արեւմտյան Եվրոպայից Ուկրաինայի տարածքով փոխադրվում է Ռուսաստան» եւ ավանդական արտահայտությունը՝ «հարկավոր է, որ ես ճշտեմ գրասենյակում»:
Գործող նախագահի վարչակազմը կանաչ լույս է տվել իշխանությունը Բայդենին հանձնելու ընթացակարգի համար: Այնուամենայնիվ, Թրամփն իր պարտությունը չի ընդունում եւ ընտրությունների արդյունքները վիճարկում է դատարաններում: Հաջորդ նախագահի պաշտոնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: