Վթար Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Նոյեմբերի 28-ին, ժամը 20:56-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Դավիթ Չ․, ծնված 1979 թ.) և «Москвич-412» (վարորդ՝ Մեսրոպ Ու․, ծնված 1996 թ.). մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Москвич-412» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Կարեն Ու․-ն (ծնված 2006 թ․) տեղափոխվել են Արծվաբերդի ԱԿ, այնուհետև հոսպիտալացվել Բերդի ԲԿ, որտեղ Կարեն Ու․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Մեսրոպ Ու․-ինը՝ բավարար։

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Էդգար Չ․-ն (ծնված 2006 թ.) տեղափոխվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս