Բաժիններ՝

«Նրանք վճարում են նավթից և գազից, ոչ թե իրենց եկամուտներից»․ Տեբասը՝ «Ման․ Սիթիի» և ՊՍԺ-ի մասին

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է ՊՍԺ-ի ու «Մանչեսթեր Սիթիի» ազդեցության մասին համաշխարհային ֆուտբոլի վրա:

«Եվրոպական ֆուտբոլում աշխատավարձերն աճել են 15 տոկոսով, քանի որ այդ ակումբները վճարում են ոչ թե իրենց եկամուտներից, այլ նավթից և գազից ստացված գումարից:

Նրանք ավելի շատ հովանավորներ ունեն, քան «Ռեալը», «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը», բայց չունեն իրենց սեփական ապրանքանիշը: Նրանց աշխատավարձերը շատ ավելի են, քան իրենց եկամուտները:

Նրանց հարկադրված է կրճատել աշխատավարձերը, քանի որ սա մեծ խնդիր է դառնում եվրոպական ֆուտբոլում: Նրանց հովանավորները դոպինգ են անում»,- ասել է Տեբասը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս