Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 27.000 դեպք

Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 27,1 հազար նոր դեպք:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

«Վարակվածների 20 տոկոսի մոտ որևէ սիմպտոմ չկա: Վերջին մեկ օրում Ռուսաստանում առողջացել է 27 296, իսկ ընդհանուր առմամբ համավարակի առաջին օրվանից մինչ օրս ապաքինվել է 1 մլն 739 հազար 470 պացիետն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշում են նաև, որ կորոնավիրուսի տարածման առաջին օրվանից երկրում հաստատվել է 2 մլն 242 հազար 633 դեպք, որից առողջացել է 1 մլն 739 հզար 470 քաղաքացի, իսկ մահացել է 39 068-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30