Բաժիններ՝

Հայաստանի անտառաբուծության ոլորտում կատարված աշխատանքների ծավալն աճել է 2.5 անգամ

Հայաստանի անտառաբուծության ոլորտում 2020-ի հունվար-սեպտեմբերին կատարվել է 231 մլն 480.0 հազ. դրամի (մոտ 478.1 հազ.ԱՄՆ դոլար) աշխատանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 2.5 անգամ։

Փայտամթերման ոլորտում ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին կատարվել է 99 մլն 853.2 հազ. դրամի աշխատանք, որի ծավալը 2019-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է 1.9%-ով, իսկ անտառատնտեսությունում և փայտամթերումների ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 795 մլն 321.0 հազ. դրամ (նվազումը՝ 16.3%)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս