«Կունենանք բարձր տնտեսական ակտիվություն, քան նախորդ տարի էր». Տիգրան Խաչատրյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ նախորդ տարվա 9 ամիսների նկատմամբ՝ այս տարի գրանցվել է տնտեսական ակտիվության առնվազն  0,5 տոկոս աճ։

«Վստահ եմ, որ տարին ավարտելու ենք ավելի բարձր ցուցանիշով, որովհետև չորրորդ եռամսյակում կամփոփվեն խաղողի բերքի հետ կապված վիճակագրական ցուցանիշները, որոնք նախորդ տարվա նկատմամբ էապես բարձր են եղել։ Իսկ չորրորդ եռամսյակի մշակաբույսերից  գյուղատնտեսության բնագավառում խաղողը շատ մեծ տեսակարար կշիռ ունի։ Համապատասխանաբար, կարծում եմ, որ հիմա գնահատականներ չհնչեցնեմ, բայց մենք կունենանք բարձր տնտեսական ակտիվություն, քան նախորդ տարի էր»,- եզրափակեց Տիգրան Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30