
«Մադրիդում ամեն օր նոր եզրափակիչ է անցկացվում»․ Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ խաղից առաջ:
««Ինտերը» լավ թիմ է: Նրանք մեծապես շեշտը դնում են ֆիզիկականի վրա և լավ ֆուտբոլ են խաղում: Մեզ սպասում է ևս մեկ բարդ հանդիպում: Սա կլինի հերթական եզրափակիչը:
Սա եզրափակիչ է, բայց Մադրիդում ամեն օր նոր եզրափակիչ է: Մենք դա գիտենք և կփորձենք զգուշորեն խաղալ: Մենք վաղը երեք միավոր ենք վերցնելու:
Այստեղ հավաքված խաղացողները միշտ ցանկանում են պատմություն կերտել: Էդեն Ազարը, Քարիմ Բենզեման և Մարկո Ասենսիոն շատ կարևոր են թիմի համար: Վստահ եմ, որ նրանք բոլորը կարևոր դերեր են խաղալու:
Գիտեմ, որ խոսակցություններ են եղել այն մասին, որ մենք պետք է ինչ-որ բան փոխենք թիմում: Բայց ես տեսնում եմ, որ բոլորը ցանկանում են հաղթել, իսկ մարզչի համար դա շատ լավ է»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
Սիրարփի Աղաբաբյան