Բաժիններ՝

Համաճարակի վերաբերյալ վերջին զարգացումներն՝ աշխարհում

Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը COVID-19-ի նոր դեպքերի աճի արդյունքում կրկին խիստ սահմանափակումներ սահմանեց՝ հետևելով Ֆրանսիայի, Գերմանիայի և Բելգիայի իր պաշտոնակիցներին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Այդուհանդերձ ԱՄՆ-ը շարունակում է մնալ COVID-19-ով պայմանավորված ամենամեծ թվով վարակվածներ և մահեր ունեցող երկիրը:

Վարակվածների թվով ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Արգենտինան, Կոլումբիան և վերջերս նաև Մեծ Բրիտանիան:

Եվրոպական երկրները կոչ են անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը իրավունք շնորհել անկախ հետաքննություն անցկացնելու համաճարակի շուրջ: Կազմակերպությունն այժմ իրավասու չէ անկախ հետաքննություններ անցկացնել համաճարակների վերաբերյալ և ստիպված է հիմնվել երկրների տրամադրած տեղեկատվության վրա, ինչը COVID-19-ի բռնկումից ի վեր ակնհայտ անարդյունավետ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30