Բաժիններ՝

Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանի՝ կաթսաներով ակցիա անելու առաջարկը քվեարկությամբ մերժվեց

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում փոխանցել էր մի քաղաքացու առաջարկ, որով վերջինս առաջարկում էր կազմակերպել կաթսաների ակցիայի նման մի բան առաջնագծում կռվող մեր զինվորներին աջակցելու համար:

«Ամեն օր՝ մինչև վերջնական հաղթանակը, նույն ժամին երգել մեր ամենաոգևորող երգերից մեկը: Ի՞նչ կասեք»,- գրել էր սոցապ նախարարը:

Դատելով րոպեներ առաջ տեղադրած մեկ այլ գրառումից, որով Զարուհի Բաթոյանը տեղեկացնում էր, որ երգով առաջնագծին ոգևորելու առաջարկը չի ընդունվել, հասկանալի է դառնում, որ մեկնաբանությունները, համենայն դեպս, ոգևորիչ չեն եղել:

Ինչևէ: Կարծում ենք՝ պատերազմական այս օրերին ՀՀ սոցապ նախարարը շատ ավելի կարևոր զբաղմունքներ պիտի ունենա, քան տարատեսակ առաջարկներ քվեարկության դնելն ու հետո դրանց արդյունքներն ամփոփելը, առավել ևս, որ այդ նախարարության գործառույթները քաղաքացիներն են իրականացնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս