Բաժիններ՝

Եգիպտոսում ոչնչացրել են զինյալների, որոնք ահաբեկչություններ էին պատրաստում հեղափոխության տարելիցին

Եգիպտոսում ուժայինները Սինայի հյուսիսում ոչնչացրել են երկու զինյալների, որոնք մի շարք գրոհներ էին պլանավորել հունիսի 30-ի հեղափոխության տարելիցին: Այդ մասին հունիսի 30-ին հաղորդել է Al-Masry al-Youm թերթը՝ վկայակոչելով Եգիպտոսի ՆԳ նախարարության հայտարարությունը:

«Ոչնչացվել են երկու վտանգավոր ահաբեկիչներ Սինայի հյուսիսում գտնվող Գալբանի շրջանում»,-հաղորդում է հրատարակությունը: Գործողությունն անցկացվել է այն բանից հետո, երբ անվտանգության ծառայությունները տեղեկատվություն են ստացել մի խումբ ահաբեկիչների մասին, որոնք զինված ուժերի եւ ոստիկանության օբյեկտների վրա մի շարք հարձակումներ էին պատրաստել 2013 թվականի հունիսի 30-ի իրադարձությունների տարեդարձի տոնակատարության ժամանակ: Յոթ տարի առաջ Եգիպտոսում սկսվել էին զանգվածային հակակառավարական բողոքներ, որոնք հանգեցրել են ընդամենը մեկ տարի երկիրը կառավարած իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ իշխանությունից հեռացման, որը երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի անդամ էր: Այդ իրադարձություններն ստացել են «հունիսի 30-ի հեղափոխություններ» անվանումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930