Բաժիններ՝

«Բարսելոնայի» ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնել Սետյենին

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն աջակցություն է հայտնել ակումբի գլխավոր մարզչին: Այս մասին գրում է RAC-ը: Ըստ պարբերականի, ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն հյուրընկալվել են Սետիենին և վստահեցրել, որ ակումբը չի պատրաստվում հրաժարվել նրա ծառայություններից:

Նախօրեին լուրեր կային, որ Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից: Ակումբը կխզի պայմանագիրը Սետյենի հետ և դրա պատճառը ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» գրանցած արդյունքներն են: Սետյենը կշարունակի աշխատանքը, եթե թիմը կարողանա ինչ­որ տիտղոսի տիրանալ: Խոսվում է նաև այն մասին, որ կատալոնական ակումբի մի քանի ֆուտբոլիստներ դժգոհություն են հայտնել մարզչի հետ աշխատանքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս