Բաժիններ՝

L՚Oreal-ը քսուքների անվանումներից կվերացնի «սպիտակ», «բաց գույնի» և «բացացնող» բառերը

L՚Oreal ֆրանսիական կոսմետիկական ընկերությունը մտադիր է իր քսուքների եւ լոսիոնների անվանումներից վերացնել «սպիտակ», «բաց գույնի» եւ «բացացնող» ածականները: Այդ մասին ասվում է այն պաշտոնական հայտարարության մեջ, որը բազամաթիվ ԶԼՄ-ներ շտապել են կապել աշխարհում սեւամորթների նկատմամբ ռասիզմի դեմ արշավի ընթացքի հետ:

«L՚Oreal Group ընկերությունների մի խումբ որոշում է ընդունել վերացնել «սպիտակ», «բաց գույնի» եւ «բացացնող» (white/whitening, fair/fairness, light/lightening) բառերը մաշկի խնամքի համար նախատեսված բոլոր արտադրանքների անվանումներից»,-ասվում է անգլերեն համառոտ ուղերձում:

Բացի այդ ֆրազից, ընկերության ներկայացուցիչը, ի պատասխան ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին, համատեքստին եւ պատճառին վերաբերող ոչ մի մանրամասնություն չի հայտնել, որոնց համաձայն ընդունվել է համապատասխան որոշումը: Նաեւ հայտնի չէ, թե հատկապես երբ տեղի կունենան փոփոխությունները. մինչեւ այժմ համապատասխան անվանումներով ապրանքները գնման համար պասանելի են Համացանցի միջոցով: Այդ տերմինները փոխարինելու ոչ մի այլընտրանք դեռ չի ներկայացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս