
Բաղրամյան պողոտայում կրակոց էր հնչել…

Հունիսի 20-ին, ժամը 18.12-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի մոտ, ծանոթը կրակել է իր աչքին:
Նույն օրը, ժամը 18.15-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ այտի և աչքի կոպի պատռվածքներով բուժօգնության դիմած 53-ամյա տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գրողների միության շենքի մոտ:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 22-ին 40-ամյա տղամարդը ներկայացել է Արաբկիրի բաժին՝ ներկայացնելով գազային ատրճանակը:
Նախապատրաստվում են նյութեր