«Ըստ երևույթի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլևս չի պատրաստվում երկարաձգել արտակարգ դրությունը». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքաագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իմ Քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծին, որով դադարեցվում են ՍԴ որոշ անդամների լիազորությունները։ Նա մասնավորապես կիսվել է մամուլում հրապարակված տեղեկությամբ և նշել, որ սա իշխանական թիմի մահավճիռն է։

«Ըստ երևույթի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլևս չի պատրաստվում երկարաձգել արտակարգ դրությունը։ Ուզում են բոլոր՝ մեղմ ասած վիճելի քաղաքական ծրագրերը մինչև հուլիսի 13 կյանքի կոչեն ու գնան իրենց «վաստակած» հանգիստը վայելելու։

Հետո էլ կասեն, թե երկիրը պատերազմի մեջ է, իշխանությանը քննադատողը դավաճան է, դուրս մի եկեք, մի բողոքեք»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։

«Սա իշխանական այս թիմի մահավճիռն է։ Ու ես ընդհանրապես դեմ չեմ, որ այդ վճիռն իրենք իրենց ձեռքով ստորագրեն։ Արեք, տղերք։ Դուխով»,- նշել է քաղաքագետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930