«Ռեալ Մադրիդ»-«Վալենսիա». տուրի կենտրոնական հանդիպումը
Մրցաշար՝ Լա Լիգա, Իսպանիա
Մարզադաշտ՝ Alfredo Di Stefano
Ժամը՝ 23:55
Այսօր Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալը» ևկընդունի «Վալենսիային»։
«Ռեալ Մադրիդ»
«Արքայական ակումբը» շարունակում է համառորեն հետապնդել «Բարսելոնային»՝ լիգայի տիտղոսի համար պայքարում:
Կարանտինից հետո առաջին տուրում երկու մրցակիցները ցուցադրեցին բարձրորակ ֆուտբոլ և երկուսն էլ հաղթեցին. «Բարսան» 4:0 հաշվով հաղթեց «Մայորկային», իսկ «Ռեալը»՝ «Էյբարին» (1:3):
Ընթացիկ տուրի խաղում կատալոնացիներն արդեն վաստակել են երեք միավոր՝ հաղթելով «Լեգանեսին» (2:0): Այսպիսով, «Ռեալի»՝ «Բարսելոնայից» բացը հինգ միավոր է:
Վնասվածքներ ունեն Լուկա Յովիչը, Նաչոն և Լուկաս Վասկեսը: Հարցականի տակ է Դանիել Կարվախալի և Մարիանո Դիասի մասնակցությունը:
«Վալենսիա»
Վերջին տուրում «չղջիկները» դերբիում միավորներ կիսեցին «Լևանտեի» հետ (1:1): «Ալավեսի» դեմ ոչ-ոքիից (1:1) և «Բետիսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) «Վալենսիան» չի պարտվում երեք խաղ անընդմեջ։
Հարկ է նշել, որ ընթացիկ առաջնությունում «Վալենսիան» ծայրահեղ անկայուն է: Չափազանց դժվար կլինի նման խաղում Չեմպիոնների լիգայի համար պայքարելը։ Այժմ լուրջ պայքար է զարգացել Եվրոպայի լիգայում տեղի համար: Այժմ «Վալենսիան» ութերորդ տեղում է:
Խաղը բաց կթողնեն Կրիշտիանու Պիկինին և Էֆեստիել Գարայը՝ վնասվածքների պատճառով:
Վիճակագրություն
- «Ռեալը» առաջնության տնային 14 խաղերից 10-ում հաղթել է
- 14 տնային հանդիպումներից 10-ում «Ռեալը» գոնե երկու անգամ գոլ է խփել
- «Վալենսիան» առաջնությունում անցկացրած արտագնա 13 հանդիպումներից 7-ում պարտվել է
- Անցած 15 անհատական հանդիպումներից 14-ում երկու թիմերն էլ գոլ են խփել
Ընդհանուր դիմակայություններում երկու թիմերն էլ հաճախ փոխանակվում են դիպուկ հարվածներով: Քիչ հավանական է, որ այս պայքարը բացառություն լինի։ «Ռեալը» այժմ հիանալի չի գործում պաշտպանությունում:
Սիրարփի Աղաբաբյան