Բաժիններ՝

Փորձել էր վճարային տերմինալից գողություն անել ու բռնվել էր․ ոստիկանության բացահայտումը

Հունիսի լույս 16-ի գիշերը, ժամը 3.45-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասել են Ազատության պողոտայի թիվ 6 հասցեում տեղադրված վճարային տերմինալն ու փորձել գողություն անել։

Օպերատիվ խմբի դեպքի վայր հասնելուն զուգահեռ ահազանգը փոխանցվեց տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող պարեկային ոստիկաններին։ Նրանք դեպքի վայր հասած քրեական հետախույզների հետ կասկածվողին հայտնաբերեցին հենց Ազատության պողոտայում ու բերման ենթարկեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Հետագայում պարզվեց, որ Սարի թաղի բնակիչ, 27-ամյա երիտասարդը «BMW» մակնիշի ավտոմեքենան կայանել է դեպքի վայրի մոտակայքում։ Առանց համարանիշերի X5-ը տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս