Բաժիններ՝

Կոուտինիոն կարող է վերադառնալ «Լիվերպուլ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով վարձավճարով է հանդես գալիս «Բավարիայի» կազմում, կարող է վերադառնալ «Լիվերպուլ», հայտնում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները քննարկում են կիսապաշտպանին մերսիսադյան ակումբին վաճառելու տարբերակը:

Նշվում է, որ «Բարսելոնան» չի ընդունի վարձավճարների առաջարկը «կարմիրներից» խաղացողի համար և մտադիր է լիարժեք տրանսֆեր կատարել:

Իսկ «Բավարիան» ցանկանում է երկարաձգել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի վարձակալությունը մինչև այս մրցաշրջանի ավարտ:

«Բավարիան» պետք է երկարաձգի վարձակալությունը մինչև օգոստոսի վերջ: Ինչպես նշվեց, գերմանական ակումբը ցանկանում է դա անել, բայց պետք է «Բարսելոնայի» համաձայնությունը:

Հաղորդվում է նաև, որ «Բավարիան» դեռ չի տեղեկացրել Կոուտինիոյին վարձակալության ժամկետը երկարաձգելու ցանկության մասին:

Ապրիլի 24-ին Կոուտինիոն վիրահատվել է աջ կոճի վնասվածքի պատճառով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հետաքրքրություն կիսապաշտպանի նկատմամբ ցուցադրել են «Նյուքասլը», «Չելսին» և «Լեսթերը»: «Բավարիան» նրան գնելու պլան չունի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս