Բաժիններ՝

««Լիվերպուլը» մտադիր է վաստակել ավելի քան 100 միավոր և կերտել պատմություն»․ Ադրիան

«Լիվերպուլի» դարպասապահ Ադրիանը նշել է, որ ակումբը մտադիր է Պրեմիեր լիգայի ռեկորդ սահմանել։

«Մենք պետք է ընդամենը մի փոքր քայլ կատարենք, բայց մենք մտադիր չենք գոհ լինել երկու հաղթանակ ունենալով:

Մենք ցանկանում ենք վերադառնալ և հաղթել մնացած ինը հանդիպումները, հնարավորության դեպքում՝ վաստակել ավելի քան 100 միավոր, և, ի վերջո, պատմություն կերտել։

Ոչ ոք չպետք է մոռանա, որ 25 միավորով մենք առաջ ենք երկրորդ թիմից, և այս «Մանչեսթեր Սիթին» հիանալի թիմ է՝ գերազանց անվանացանկով»,- ասել է Ադրիանը:

Պրեմիեր լիգայում վաստակած միավորների քանակի ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Սիթիին», որը 2017/18 մրցաշրջանում նվաճեց չեմպիոնությունը՝ վաստակելով 100 միավոր:

«Լիվերպուլը» 29 խաղում վաստակեց 82 միավոր և հնարավորություն ունի հավաքել 109 միավոր, եթե հաղթի մնացած բոլոր խաղերում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս