«Ես միշտ եղել եմ ու կամ լրագրողների անխոչընդոտ աշխատանքի պաշտպանը». Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավորի այն հայտարարություններին, թե Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացները քաղաքական հետապնդում են, նշեց. «Դա անհեթեթություն է»:

Անդրադառնալով հունիսի 16-ին Ազգային անվտանգության շենքի մոտ լրագրողների նկատմամբ ոստիկանների իրականացրած գործողություներին, որի արդյունքում լրագրողները տուժել էին, Արարատ Միրզոյանն ասաց. «Ես միշտ եղել եմ ու կամ լրագրողների անխոչընդոտ աշխատանքի պաշտպանը։ Լրագրողների գործունեության խոչընդոտման որևէ փորձ դատապարտելի է: Ինքս մանրամասներին տեղյակ չեմ, կադրեր չեմ տեսել, ինչի մասին Դուք հիշտաակում եք: Լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, դրան զուգահեռաբար լսել եմ կարծիքներ, որ ոչ մի առանձնակի բան չի արվել: Կրկնում եմ՝ ինքս կադրերը չեմ տեսել և սեփական դատողություններ չեմ կարող անել: Գուցե այն պահին, երբ լրագրողները հարցազրույց են վերցրել, զգուշացվել է և խնդրանք է եղել՝ ազատել այդ տարածքը, գուցե հղում է արվել արտակարգ դրության պայմաններում հավաքների իրականացմանը: Եթե լրագրողների իրավունքները խախտվել են, կարծում եմ՝ պետք է լինի ծառայողական քննություն»,- շեշտեց նա:

Լրագրողի հարցին՝ կուսակցությունների գործունեություննարգելող օրենք կբերվի՞ խորհրդարան, Արարատ Միրզոյանը բացասական պատասխան տվեց․ «Ո՛չ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930